« ՄաքսՄոբայլ» ընկերությունը հիմնադրվել է 2010 թվականնի: Ընկերությունը զբաղվում է գովազդային և տեղեկատվական տարբեր ոլորտների զարգացմամբ ինչպես նաև տերմինալների մշակմամբ և արտադրությամբ՝ սկսած էսքիզների պատրաստումից մինչև վերջնական արտադրանքի թողարկումը:
«ՄաքսՄոբայլ» ընկերությունը Հայաստանում առաջին՝ սեփական մշակման և արտադրության գովազդատեղեկատվական-ինտերնետային Max pad-եր ներկայացրած ընկերությունն է:
Մենք արտադրում ենք ինչպես ընդհանուր նշանակության, այնպես էլ անհատական տերմինալներ՝ պատվիրատուի պահանջներին համապատասխան: Մեր մասնագետներն անընդհատ աշխատում են արտադրանքի տեսականու ընդլայնման և կատարելագործման ուղղությամբ:
Ընթացիկ տարում «ՄաքսՄոբայլ» ընկերությունը զբաղվում է գովազդային-տեղեկատու-ինտերնետ տերմինալների արտադրությամբ, մատակարարմամբ և ընթացիկ սպասարկմամբ:
Ընկերության հաջող գործունեությունը, կայուն ու դինամիկ զարգացումը ապահովվում է ժամանակակից տեխնոլոգիաների և սեփական մշակման ծրագրերի կիրառմամբ: Ընկերությունը հաշվի է առնում հաճախորդի կարիքները և համապատասխան պատվերի առկայության դեպքում կարող է մոդիֆիկացնել տերմինալները:
Պատվիրատուի ցանկությամբ հնարավոր է կորպուսի գունավորում՝ RAL կատալոգին համապատասխանող ցանկացած գույնով: Այդ նպատակով օգտագործվում են միայն առաջատար արտադրողների որակյալ փոշեներկերը:
«ՄաքսՄոբայլ» տերմինալների արտադրությունը տեղի է ունենում արտադրամասում՝ անընդհատ տեխնոլոգիական վերահսկողությամբ, ուր պրոֆեսիոնալ սարքավորումները հնարավոր են դարձնում կորպուսների դետալների՝ մեքենաշինական ճշգրտությամբ թողարկումը: Բոլոր մոդելներն անցնում են խիստ վերահսկողություն՝ սկսած մշակման փուլից մինչև շահագործումը: Այս ամենն ընկերությանը թույլ է տալիս բավարարելու պատվիրատուի բոլոր ցանկությունները շահագործման և տեխնիկական որակների ապահովման ոլորտում:
Արտադրական գործընթացում «ՄաքսՄոբայլ» ընկերության կողմից օգտագործվում են միայն վստահելի արտադրողների համալրող պարագաները, որը բացառում է տերմինալների աշխատանքի խափանումները և, համապատասխանաբար, նվազագույնի է հացնում տերմինալների սպասարկման կարիքները:
«ՄաքսՄոբայլ» ընկերությունը մշակում է գովազդային-տեղեկատու-ինտերնետ տերմինալների համար նախատեսված ցանկացած բարդության ծրագրային ապահովում՝ պատվիրատուների կարիքներին համապատասխան: Ընկերության արտադրանքի կարևորագույն բնութագրիչն է աշխատանքի հուսալիությունը և եզակի ծրագրային ապահովման օգտագործման պարզությունը:
«ՄաքսՄոբայլ» ընկերության հաջողության առանցքային գործոնն է հաճախորդների և գործընկերների նկատմամբ ցուցաբերվող անհատական մոտեցումը, ինչպես նաև ցանկացած անհրաժեշտ սարքավորումների մատակարարումը՝ օպտիմալ գներով և բարձր որակի ապահովմամբ:
Հաջողությունը հնարավոր է միայն գերազանց որակի արտադրանքի և սպասարկման ապահովման պարագայում:
Մենք առաջարկում ենք ոչ թե «հում», այլ՝ պատրաստի, գործուն և պատշաճ լուծում՝ մշակված և իրագործված պատվիրատուի պահանջներին համապատասխան:
Մեր հաճախորդներն են սուպերմարկետները, կինոթատրոնները, հյուրանոցային համալիրները, սպորտային, ժամանցի կենտրոնները, բիզնես-կենտրոնները և այլ կազմակերպություններ:
«ՄաքսՄոբայլ» ընկերության մրցակցային առավելություններն են՝
- հաճախորդների հետ համագործակցության համակարգի ճկունությունը.
- նախագծի իրագործման հանդեպ համալիր մոտեցումը.
- հարցադրումների ինքնատիպ լուծումները.
- պատվիրատուի կարիքների բավարարման ունակությունը.
- նորագույն տեխնոլոգիաների կիրառումը:
Մեր ընկերության աշխատակիցները պատրաստ են պատասխանել տերմինալների ընտրության և մատակարարման հետ կապված Ձեր բոլոր հարցերին:
Ինչո՞ւ է մեզ հետ շահավետ
- Անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ.
- Սեփական արտադրության եզակի արտադրանք:
«ՄաքսՄոբայլ« ընկերությունը կարող է համագործակցել աշխարհի տարբեր երկրների ընկերությունների հետ:
Կատարեք ներդրում Ձեր բիզնեսի զարգացման մեջ այսօր, և արդեն վաղը, մեր ընկերության օգնությամբ, այն կսկսի տալ իրական եկամուտ: